7167 դիտում
21:28 11-07-2015
Վարդավառի տոնից առաջ hոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը օրհնեց մայրաքաղաքի ջուրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քրիստոսի Պայծառակերպությունը կամ Վարդավառը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է և շատ սիրված ժողովրդի կողմից:
Այսօր՝ հուլիսի 11-ին Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնին նվիրված Երևանի Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնը և Երևան Ջուր ընկերությունը` «Երևան ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանի հետ համատեղ կրկին կազմակերպել էին յուրօրինակ միջոցառում:
Առավոտյան ժամը 11.00-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու բակից «Հավատամք» հոգևոր կենտրոնը, հավատացյալները և Երևան Ջուր ընկերության աշխատակիցների հետ մեկնեցին Աբովյան՝ գեղեցիկ Կաթնաղբյուր, որը պատմական ջրաղբյուր է: Մասնակիցները ծանոթացան ջրաղբյուրի պատմությանը, սանիտարական գոտում տեղակայված կառույցներին, կապտաժներին ու կանաչապատ տարածքներին:
Այնուհետև Հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը և Մայր եկեղեցու հոգևորականաց դասը հոգևոր երգ աղոթքներով Կաթնաղբյուրում ջրաղբյուրի օրհնության կարգ կատարեցին: Ապա Տեր Հակոբն օրհնած ջուր ցողեց մասնակիցների վրա:
Երբ բոլորը հասան ջրավազանների մոտ` տոնին բնորոշ` մասնակիցները միմյանց ջրեցին և ուրախ մթնոլորտում հովացան արևի տապին:
Այնուհետև ելույթ ունեցան «Վան» ազգագրական համույթը և «Հավատամք» հոգևոր երգչախումբը` գեղեցիկ ուանմոռաց պահեր պարգևելով մասնակիցներին:
Պետք է ասել, որ «Երևան Ջուր» ՓԲԸ-ն հատուկ հյուրասիրությամբ ընդունեց իր հյուրերին: Ժողովրդական և ազգային երգ ու պարով ավարտվեց այս գեղեցիկ, ավանդական միջոցառումը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 271+
271+