211652_close_icon

Մենք հետևողականորեն պայքարելու ենք ծայրահեղական կազմակերպությունների դեմ. Վ. Պուտին

views-count2049 դիտում article-date 11:47 16-02-2015
ՌԴ նախագահ Վ. Պուտինը վետերանների կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ ծայրահեղական կազմակերպությունները ողջ աշխարհում բավականին շատ են, դրա համար դրանց դեմ ստիպված պետք է պայքարել, և Ռուսաստանը դա անելու է աստիճանաբար և հետևողականորեն: Նա ասել է, որ «Ջինին դուրս են թողել շշից», և դրա դեմ պետք է պայքարել, և դա կարվի հերթականությամբ, իհարկե խոսքը իսլամական ուղղվածությամբ ծայրահեղականների մասին է: Ծայրահեղականների թիվը զգալի է ժամանակակից աշխարհում: Ըստ ՌԴ նախագահի՝ Աֆղանստանում ժամանակին Ռուսաստանը հանդիպել է այն բանին, որ այժմ անվանվում է քաղաքական իսլամ: Այն ժամանակ նոր էին ստեղծվում ծայրահեղական կազմակերպությունները, որոնք ժամանակի ընթացքում արհեստականորեն կողքից «սնել են» և հետո, դա անողներն իրենք տանջվել են այն ամենից, ինչ արել են: Մեզ հայտնի է մի շարք երկրներում, ԱՄՆ-ում և այլ քաղաքներում տեղի ունեցած այն ծանր դեպքերը, և վերջերս ողջ աշխարհը այդ ողբերգական դեպքերի ականատեսը եղավ Եվրոպայում: Նա նաև նշել է, որ ցավոք, կյանքը դժվար է, և շատ հաճախ մենք բախվում ենք նրա դաժան իրականության և դրսևորումների հետ, և անհրաժեշտություն է առաջանում պայքարել սեփական շահերի համար:

Նմանատիպ նյութեր