ՀՀԿ երիտասարդները մասնակցեցին «Լոռվա ձմեռ» մարզատոնահանդեսին
Թեժ լեռան հովտում տեղի ունեցավ «Լոռվա ձմեռ» ավանդական մարզատոնահանդեսը: Տոնախմբությանը մասնակցում էին բազմաթիվ լոռեցիներ, ինչպես նաև այլ մարզերի ներկայացուցիչներ:
Լոռու մարզի ՀՀԿ երիտասարդները ևս իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան: Ծրագիրն իր մեջ ներառում էր մի շարք խաղեր և մրցություններ` տարբեր մարզաձևերից՝ դահուկավազք, լեռնադահուկ, պարանի ձգում, վոլեյբոլ ձյան վրա, բազկամարտ, ձնեմարդի պատրաստում, սահնակով
վայրէջք, շախմատ և այլն:
Օրը հագեցած էր ձմեռային խաղերով և անակնկալներով: Երիտասարդները ունեցան հաճելի և ուրախ օր: Այս տոնը շատ կարևոր է յուրաքանչյուր լոռեցու համար, քանի որ այն ունի պատմություն և դարձել է ավանդույթ` Լոռու մարզի բնակիչների համար: ՀՀԿ երտասարդները այս տոնը ևս տոնում են յուրովի
Համախմբված, հայտնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը: