Լավագույն ավանդույթները Լոռու մարզում շարունակվում են. վանաձորցիները նշեցին «Լոռվա ձմեռ» ավանդական տոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 19-ին, ավանդույթի համաձայն՝ Լոռու մարզում տեղի ունեցավ «Լոռվա ձմեռ» ավանդական մարզատոնահանդեսը:
Թեժ լեռան հովտում անցկացրած միջոցառմանը մասնակցում էին ոչ միայն վանաձորցիներ, այլ նաև Լոռու և Հայաստանի գրեթե բոլոր մարզերից ժամանած ձմեռային ավանդական տոնահանդեսներ սիրող քաղաքացիներ:
Միջոցառումն իր մեջ ներառել էր տարբեր մարզաձևերի մրցույթներ, իսկ հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով ու մրցանակներով:
Ձմեռային միջոցառմանը մասնակցում էին նաև մշակութային տարբեր խմբեր ու անհատ կատարողներ, իսկ մասնակիցները օգտվելով առիթից՝ միմյանց գիրք էին նվիրում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր Հայաստանում նշվում է Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը և այսօր համարվում է նաև գիրք նվիրելու օր:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի