Մահացել է ամենահարուստ իտալացին
                        89 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի Ferrero ընկերության սեփականատեր Միկելե Ֆերրերոն, որը համարվում էր Իտալիայի ամենահարուստ մարդը: 
2013 թվականին Forbes ամսագիրը նրա կարողությունը գնահատել է 20,4 միլիարդ դոլար:  Ferrero Group-ին են պատկանում Ferrero Rocher, Nutella, Kinder եւ Tic Tac ապրանքանիշերը: 
Միկելե Ֆերրերոն հոր հիմնած ընկերությունը գլխավորում էր 1957 թվականից: Այժմ Ferrero Group-ի ղեկավարը նրա կրտսեր որդին է՝ Միկելե Ֆերրերո Ջովաննին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

