Սիրիայում 1 տարի գերության մեջ գտնվող իտալացին ազատ է արձակվել
Սիրիայում ավելի քան 1 տարի առաջ առևանգված իտալացի Ֆեդերիկո Մոտկան ազատ է արձակվել։ Այս մասին հայտնել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, փոխանցում է ITAR-TASS-ը։
«Ես հենց նոր Ջովաննա Մոտկային հայտնեցի, որ ավելի քան 1 տարի գերության մեջ գտնվող իր որդին արդեն վաղն Իտալիայում կլինի»,֊ Թվիթերի իր էջում գրել է Իտալիայի վարչապետը։
Նրա ազատ արձակման հանգամանքների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում։
Նշենք, որ Ֆրեդերիկո Մոտկային առևանգել էին անհայտ զինված անձինք Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ 2013-ի մարտի 13-ին։