211652_close_icon
views-count7684 դիտում article-date 11:22 14-02-2015

Ամենաշատ բացակայած 10 պատգամավորները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ուսումնասիրելով Աժ պատգամավորների գործունեությունը՝ բացահայտվել է, որ Աժ նախորդ՝ աշնանային նստաշրջանի՝ սեպտեմբերի 8-ից դեկտեմբերի 4-ի ընթացքում ամենաշատ բացականեր ունի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա 55 անգամ չի ներկայացել նիստերին: 2-րդ տեղում ՀԱԿ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է. ունի 48 բացակա: 3-րդ տեղում ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն է՝ 46 բացակա: 4-րդ տեղում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանն է՝ 41 բացակա: 5-րդ տեղում ՄԱԿ նախագահ. ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանն է. 33 բացակա: 6-րդը դարձյալ ԲՀԿ-ական Կարո Կարապետյանն է՝«Յուվեցի» Կարոն՝ 33 բացակա: 7-րդը ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Բաբայանն է՝ 32 բացակա: 8-րդը՝ «Երդվյալ ազատամարտիկներ» ՀԿ նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գեւորգյանն է՝ «Ծաղիկ» Ռուբոն՝ 31 բացակա: 9-րդը գյումրեցի պատգամավոր, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանն է՝ 31 բացակա: 10-րդ հորիզոնականը զբաղեցնում է նախկինում ՀՀԿ խմբակցության անդամ, այժմ ԲՀԿ-ի շարքերը համալրած պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը՝ 29 բացակայություններով: Իսկ թե թվարկվածներից ում բացակայությունները կհամարվեն հարգելի, ումը՝ անհարգելի, կպարզվի առաջիկայում: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր