211652_close_icon

Գագիկ Ծառուկյանը ուժեղ մարդ է, ճնշումներին կդիմանա. ՀՀԿ-ականների արձագանքը՝ Գագիկ Ծառուկյանի հասցեին ուղղված Սերժ Սարգսյանի սուր ելույթին

views-count25192 դիտում article-date 22:37 12-02-2015
ՀՀԿ խորհրդի նիստից հետո, որին մասնակցում էին մոտ 200 խորհրդի անդամներ, ոչ բոլորն էին, որ ցանկանում էին մեկնաբանել նախագահ Սերժ Սարգսյանի կոպիտ ելույթը՝ ուղղված ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի թղթակիցը փոխանցում է, որ նրանցից մի քանիսը անդրադարձան ելույթին եւ հատկապես այն հարցադրմանը, թե՝ արդյո՞ք նախագահի ելույթը կոպիտ չէր եւ ճնշում չէր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հասցեին: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը տեղին համարեց: Ավելին՝ անդրադառնալով ԱԺ-ում ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի բացակայություններին, ասաց, որ այդչափ բացակայությունից հետո բարձրանում է մանդատից զրկելու հարցը: ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն էլ արձագանքելով հարցին, թե՝ շատ կոպիտ չէ՞ր նախագահի ելույթը, ասաց. «Նախագահի ելույթ էր, բա ի՞նչ էիք ուզում»: Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը չանդրադարձավ եղբոր ելույթին: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ նախագահի ելույթը ոչ թե կոպիտ, այլ երկար սպասված ելույթ համարեց: Հարցին՝ այրդյո՞ք այդ ելույթով Ծառուկյանին ճնշելու փորձ չէր արվում, ասաց. «Գագիկ Ծառուկյանը ուժեղ մարդ է եւ ճնշմանը կդիմանա»: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյան էլ նշեց, որ այսքան ժամանակ հանդուրժող են եղել, բայց հանդուրժողականությունը դրսեւորում են այնքան ժամանակ մինչեւ դիմացինը ռուբիկոնը չի անցնում: Հետեւաբար, կարծում է, որ ժամանակն է, որ Հայաստանի քաղաքական դաշտը պարզեցնեն: Թողնել մարդկանց, որ մարդկանց տարական ցենզը լինի ոչ թե «Դոդի Գագո», այլ էսինչ էսինրչյան: Իսկ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշեց, որ այսքան ժամանակ նման քայլերի չեն գնացել, քանի որ փորձել են քաղաքական դաշտում կայունություն ապահովեն: Սակայն իրենք էլ քաղաքական ուժեղ են, իրենք են մեծամասնություն կազմում եւ իրենց համբերության բաժակը լցվել է: Ավելին՝ գիտեն, ինչ են անելու, միաժամանակ ավելացնելով, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն այնպիսի մարդիկ, ովքեր համապատասխան ինտելեկտ ունեն: Իսկ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից լրագրողները հետաքրքրվեցին, որ ինքն էլ բիզնեսներ ունի, արդյո՞ք իր մոտ էլ են հարկային ստուգումներ սկսելու, ասաց. «Նախ շատ չեն: Մեկն է: Հետո էլ մենք հարկային չարաշահումներ չունենք»: Իսկ Սերժ Սարգսյանի սուր ելույթը՝ Գագիկ Ծառուկյանին ուղղված, ճնշում չի համարում: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանն էլ շատ բարձր եւ սպասված համարեց Սերժ Սարգսյանի ելույթը: «Քանի, որ բավական մեծ ժամանակ մենք տգիտության հետ գործ ենք ունցել եւ ուրճեցնելով դարձրել եսիմինչ: Գագիկ Ծառուկյանը քաղաքական հիվանդություն է, որից պետք է ազատվել: Ամեն ինչ անելու ենք, որ բոլոր տեսակի նման հիվանդությունները մաքրենք»,- ավելացրեց Կարեն Ավագյանը:

Նմանատիպ նյութեր