2003 դիտում
20:27 12-02-2015
ՀՀԿ գործադիր մարմնի նիստն ավարտվեց, սակայն դեռ շրջադարձային հայտարարություններ չեն հնչել
ՀՀԿ ԳՄ այսօրվա` փետրվարի 12-ի նիստին, Սերժ Սարգսյանը ներքաղաքական կյանքի վերաբերյալ իր գնահատականներն է հնչեցրել, որի հետ ՀՀԿ-ակնները համակարծիք են եղել:
Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ներկա պահին շարունակվում է խորհրդի նիստը, որի ընթացքում նախագահը ծրագրային ելույթ է ունենալու:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի Հանարապետական կուսակցության կենտրոնական գրասենյակը այս պահին մարդաշատ է: [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի թղթակիցը փոխանցել էր, որ ՀՀԿ ԳՄ նիստը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ արդեն սկսվել է: ԳՄ նիստին հաջորդելու է խորհրդի նիստը:
ՀՀԿ գրասենյակ են ժամանում կուսակցական նախարարները, գործարարները, ԱԺ պատգամավորները: Խորհդի նիստին մասնակցում են նաեւ անկուսակցական, սակայն ՀՀԿ-ին սատարող պատգամավորներից ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Սամվել Ալեքսանյանը: Հիշեցենք, որ նախորդ ԳՄ նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը հայտարարել էր, որ փետրվարի 5-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը քննարկել են, սակայն փետրվարի 12-ին քաղաքական հայտարարությամբ հանդես կգան, որից հետո շատ հարցերի պատասխան կտրվի:
Նմանատիպ նյութեր
4603 դիտում
21:27 10-04-2014
ՀՀԿ ԳՄ նիստն ավարտվեց, սակայն վարչապետի անունը դեռ հայտնի չէ
3156 դիտում
23:11 24-03-2016
ՀՀԿ ԳՄ նիստն ավարտվեց. գործադիր մարմինը 3 հարց է քննարկել եւ 3 որոշում կայացրել
4012 դիտում
12:24 10-02-2016
ՀՀԿ Գործադիր մարմնի նիստն՝ այսօր, փոխվել է նաև ժամը