Առաջիկայում «Արմսվիսբանկ»-ն ու «Արցախբանկ»-ը կմիավորվեն. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների,՝ առաջիկայում «Արմսվիսբանկ»-ն ու «Արցախբանկ»-ը կհայտարարեն իրենց միավորման մասին: «Արցախբանկ»-ից թերթին պատասխանել են, որ իրենք շարունակում են իրենց բնականոն հունով աշխատել, և բանկի ներսում նման թեմայի շուրջ քննարկումներ տեղի չեն ունենում: Տեղեկություններ կան, որ «Արցախբանկ»-ի 43.1% բաժնեմասը և «Արմսվիսբանկ»-ի 80% բաժնեմասը պատկանում են նույն մարդուն՝ Վարդան Սիրմաքեսին: Ինչպես հայտնի է՝ բանկերի միաձուլման համար առանցքային որոշումը պետք է կայացնեն բաժնետերերը: Իսկ երկու բանկում միևնույն բաժնետիրոջ առկայությունը նման որոշման կայացումն առավել քան հեշտացնում է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։