Տոնական պատարագ` Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցում
Շաբաթ` փետրվարի 7-ին, Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի կունենա պատարագ` Սբ. Իսահակ Պարթև հայրապետի տոնին: Սբ. Իսահակ Հայրապետը Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր, Սբ. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը:
Պատարագի սկիզբը ժամը 9:00-ին է: