Արգավանդի ս. Սարգիս եկեղեցում տոնական պատարագ մատուցվեց
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը: Այդ առթիվ ոչ միայն ԱՀԹ Երևանի ս. Հովհաննես, այլեւ Արգավանդի ս. Սարգիս եկեղեցիներում մատուցվեց ս. պատարագ:
Արգավանդի ս. Սարգսում ս. պատարագը մատուցվեց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանի ձեռամբ, տեղեկացնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը: