Մարդուն առևանգելու մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1970 թ. ծնված Անդրանիկ Շ.-ն, որը 2014 թ. նոյեմբերի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]