1716 դիտում
20:28 04-02-2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքի հետաձգման մասին
«Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ քննարկում է եղել նախագահ Սերժ Սարգսյանի մոտ, որից հետո որոշում է կայացվել հետաձգել մինչեւ հուլիսի 1-ը:
Այս մասին այսօր ԱԺ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով, այդ ընթացքում քննարկելու են բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ` ՓՄՁ-ի, հ/կ-ների, խորհրդարանական, քաղաքական ուժերի եւ կառավարության հետ: Քննարկումից հետո որոշում կնդունենք, որը կնպաստի նաեւ ՓՄՁ-ի զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը, այլ հարցերի չպատասխանեց:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 4-ին «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների կիրառումը 6 ամսով հետաձգվեց:
Քվեարկությանը մասնակցած ԱԺ պատգամավորներից 75-ը կողմ էր քվեարկել, 1-ը՝ դեմ, իսկ 40-ը ձեռնպահ:
Հիշեցնենք, որ առեւտրականները դեմ են այս օրենքին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
988 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1003 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք