ԱԺ ոչ իշխանական ուժերը բոյկոտում են Վերահսկիչ պալատի հաշվետվությունը եւ չեն ընդունում այն
ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները չեն ընդունում Վերահսկիչ պալատի հաշվետվությունը եւ քիչ հետո հայտարարությամբ հանդես կգան: Այս մասին այսօր` փետրվարի 4-ի իր ելույթում նշեց ԱԺ Ժառանգության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:Քննարկումը հակասահմանադրական է, և այս շատ կարեւոր հաշվետվությունը պետք է ներկայացնի Վերհսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Հակառակ դեպքում այս ամենով ոտնահարվումէ սահմանդրությունը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ասաց, որ Ռուբեն Հակոբյանը փորձում է իր ինքնահավանությունը ճշմարտության տեղ ներկայացնել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 101-րդ հոդվածի համաձայն, Վերահսկիչ պալատի ծրագիրն ու հաշվետվությունը պետք է ներկայացնի ՎՊ նախագահն անձամբ, բայց այսօր` փետրվարի 4-ին, այն ներկայացնելու համար ԱԺ էր եկել ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը: Սակայն, այդ փոփոխությունն առաջացրեց ոչ իշխանական ուժերի զարմանքն ու դժգոհությունը: