211652_close_icon
views-count1655 դիտում article-date 19:42 04-02-2015

Թմրանյութ պահելու կասկածանքով բերման են ենթարկել

Փետրվարի 3-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Շերամի փողոցի թիվ 51 շենքի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արմեն Հ.-ին: Խուզարկությամբ նրա դրամապանակից, ծխախոտի փայլաթիթեղների մեջ փաթաթված, հայտնաբերվել է «սուբոտեքս» թմրամիջոցի նմանվող 1 ամբողջական և կես դեղահաբ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր