Անջելինա Ջոլին աշխարհի ամենահարգված կինն է. YouGov
YouGov կազմակերպության վիճակագրության համաձայն՝ Անջելինա Ջոլին գլխավորել է աշխարհի ամենահարգված կանանց ցուցակը:
Հարցմանը մասնակցել է 23 երկրի 25.000 մարդ, որոնք պատասխանել են աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց մասին հարցերի: Հենց Ջոլին է ճանաչվել ամենահարգարժան անձը, որով հիանում է աշխարհը:
YouGov-ի տվյալներով՝ երկրորդ հորիզոնականում է պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուզուֆզայը, իսկ երրորդում՝ Հիլարի Քլինթոնը: