211652_close_icon
views-count27140 դիտում article-date 22:53 03-02-2015

Երևանում քննիչն ու ոստիկանները «Հաղթանակ» կամրջի վրա կանխեցին 44-ամյա կնոջ ինքնասպանությունը. պատճառը բնակարանի վարձն էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 3-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչներ Պետրոս Պետրոսյանը և Կարեն Շահբազյանը, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության 3-րդ հատուկ գումարտակի ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի 1-ին դասակի սերժանտ Հովհաննես Պապիկյանը «Հաղթանակ» կամրջի վրա կարողացել են կանխել 44-ամյա Անժելա Հակոբյանի ինքնասպանությունը: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀԿԳ քննիչը ՃՈ աշխատակիցների հետ ահազանգով դեպքի վայր մեկնելիս են եղել, երբ «Հաղթանակ» կամրջի վրա նկատել են, որ Ա. Հակոբյանը անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և փորձում է իրեն ցած նետել: Բարեբախտաբար, քննիչն ու ոստիկիանները կարողացել են նրան համոզել և վտանգավոր եզրագծից ետ բերել: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ա. Հակոբյանը իր այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառը մեկնաբանում էր՝ ասելով. «Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղից եմ, բայց վարձով բնակվում եմ «ՏԷՑ» -ի հանրակացարանում: 1 ամսվա վարձը ուշացնելու պատճառով տան տերը էս ձուն- ձմեռով հանում է ինձ ու քանի որ աշխատանք էլ չունեմ՝ 1 շիշ օղի խմեցի ու եկա, որ ինձ գցեմ մոստից, որովհետև չեմ կարողանում լուծել իմ աշխատանքի հարցը»: Կատարվածի մասին Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հայտնել են Ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից ժամանած օպերատիվ խումբը Ա. Հակոբյանին տեղափոխեց Ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: Լուսանկարները և տեսանյութը ` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր