211652_close_icon
views-count12106 դիտում article-date 18:29 29-06-2014

Ոստիկաններն ու հրշեջ-փրկարարներն Ավանի կամրջի վրա կանխեցին կնոջ ինքնասպանությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները ոստիկանության Նոր Նորքի բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակիցների հետ Աճառյան փողոցի վրա կառուցված հայտնի Ավանի կամրջի վրա կանխել են մի կնոջ ինքնասպանությունը: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը փորձում էր կյանքին վերջ տալ, սակայն, բարեբախտաբար դեպքի վայր օպերատիվորեն հասած հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները ճիշտ գործողությունների արդյունքում կանխեցին կնոջ այդ ծայրահեղ քայլը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում կինը հուզված ասում էր, որ ինքը փախստական է: Ամուսնուն անհիմն դատապարտել են, և ինքը բազմաթիվ ատյաններում է բողոքել, սակայն հրաժարվում են լսել նրան: Օպերատիվորեն նշված վայր էր ժամանել նաև շտապօգնության բրիգադը, ովքեր առաջին օգնությունը ցուցաբերեցին կնոջը, որից հետո ոստիկանները նրան տեղափոխեցին ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ էլ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութերն են նախապատրաստվելու: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր