211652_close_icon
views-count1114 դիտում article-date 17:56 03-02-2015

Խուզարկությամբ բազմոցից հրացան է հայտնաբերվել

Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները 1987 թ. ծնված Ահարոն Բ.-ի տանը և օժանդակ շինություններում կատարված խուզարկության ընթացքում, հյուրասենյակի բազմոցի միջից, հայտնաբերել և առգրավել են «ՏՕԶ» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան: Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր