990 դիտում
15:55 03-02-2015
Հայաստանն ու Բելառուսը խորացնում են համագործակցությունը առողջապահության ոլորտում
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և Բելառուսի առողջապահության նախարար Վասիլի Ժարկոյի Մինսկում կայացած հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր: Մասնավորապես` անդրադարձ կատարվեց դեղերի քաղաքականությանը և շրջանառությանը: Նշվեց, որ Բելառուսում լուրջ հաջողություններ են արձանագրվել փոխպատվաստման ոլորտում:
Գերակա ուղղություններով հետագա համագործակցությունը խորացնելու նպատակով որոշում կայացվեց երկու երկրի փոխնախարարների ղեկավարությամբստեղծել մասնագիտական աշխատանքային խմբեր: Ծրագրվում է հետագայում կազմակերպել հայ-բելառուսական առողջապահական ֆորում:
Արմեն Մուրադյանը հրավիրել է Վասիլի Ժորկոյին այցելել Երևան` ծանոթանալու մեր երկրի առողջապահական համակարգին:
ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելեց փոխպատվաստման կենտրոն, շրջեց բոլոր բաժանմունքներով, ծանոթացավ վիրասրահների պայմաններին: Քննարկվեցին օրգանների փոխպատվաստման Բելառուսի ձեռք բերած հաջողությունները, կարևորագույն այս ոլորտի զարգացմանն ուղղված պետության կողմից իրականացվող մեծածավալ ծրագրերը:
Նմանատիպ նյութեր
1018 դիտում
16:04 07-03-2015
Հայաստանն ու Լիտվան խորացնում են արդարադատության ոլորտում համագործակցությունը
1155 դիտում
20:03 24-06-2015
Հայաստանն ու Վրաստանը խորացնում են քրեակատարողական ոլորտում համագործակցությունը
889 դիտում
18:11 03-10-2019
ԵՊԲՀ-ն ռազմաբժշկության ոլորտում խորացնում է համագործակցությունը Հունաստանի հետ
Այս բաժնից
901 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
685 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու