211652_close_icon
views-count4496 դիտում article-date 14:40 01-02-2015

Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյան. «Հարձակվեցին մեր մեքենայի վրա, որի մեջ էին 4 տարեկան աղջիկս եւ կինս». Aravot.am

Բերձորում ոստիկանական ուժերի կողմից «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած ավտոերթի մասնակիցների վրա կատարված [url=http://www.aravot.am/2015/01/31/537773/]հարձակմանը [/url]ականատես է եղել նաեւ ճանաչված գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը, որն իր կնոջ եւ 4-ամյա դստեր հետ է եղել, գրում է [url=http://www.aravot.am/2015/01/31/537781/]Aravot.am[/url]-ը: Նիկոլ Աղաբաբյանը «Հիմնադիր խորհրդարանի» հետ որեւէ կապ չունի, սակայն մտավորականների այն տեսակին է պատկանում, որն անմասն չի մնում ժողովրդի ցավ ու խնդրից: Նա պատմել է. «Հայ մտավորականներից շատերի նման ես մտահոգված եմ այն ամենով, ինչ կատարվում է մեր երկրում: Երբ տեղեկացա, որ «Նախախորհրդարանը» ցանկություն ունի երթ կազմակերպել դեպի Արցախ, ինձ շատ հետաքրքրեց, թե ի՞նչ է տեղի ունենալու, եւ ո՞րն է նրանց պահանջը: Մինչեւ երթը ես հանդիպեցի նրանց հետ եւ խնդրեցի բացատրել այդ երթի իմաստը եւ նպատակը: Նրանք բացատրեցին, որ գնում են խաղաղ երթ անելու, մարդկանց հետ խոսելու, բացատրելու, որ այնպիսի իրավիճակում ենք գտնվում, որ շարունակվելու դեպքում հնարավոր է, որ կորցնենք ե՛ւ Արցախը, ե՛ւ Հայաստանը»: Մանրամասները՝ [url=http://www.aravot.am/2015/01/31/537781/]սկզբնաղբյուր կայքում[/url]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր