211652_close_icon
views-count10463 դիտում article-date 12:12 01-02-2015

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. վիրավորների թվում է ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Բալահովիտ-Երեւան ավտոճանապարհի «Էդեմ» հյուրանոցային համալիրի դիմաց բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ, 38-ամյա Կարեն Խանումյանի վարած Opel Vektra մակնիշի 14 OT 098 համարանիշի, Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 24-ամյա Արամ Մարտիրոսյանի վարած Tavria մակնիշի 078 ՏՏ 78 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 2 վարորդներն ու Tavria-ի ուղեւոր Եղեգնաձորի բնակիչ, 22-ամյա Օքսեն Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություներով՝ Opel-ի վարորդ Կ. Խանումյանը աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչությունում՝ որպես հատկապես կարեւոր գործերով քննիչ, ով հիվանդանոց է տեղափոխվել «գլխի ճակատային մասի սալջարդ, վերք՝ ձախից» ախտորոշմամբ: Իսկ վիրավորներից Ա. Մարտիրոսյանը աշխատում է «Գոլդ Կոլա» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ-առաքիչ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդ Կ. Խանումյանը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր