Ծխելը պետք է թողնել աստիճանաբար. գիտնականներ
Կոպենհագենի համալսարանի գիտնականները հետազոտություններ են անցկացրել և պնդում են, որ ավելի հեշտ և ճիշտ է ծխելն աստիճանաբար թողնելը:
Ըստ նրանց՝ հարկավոր է ամեն օր 1 գլանակ պակաս ծխել: Հետազոտության ընթացքում նրանք սկանավորել են ծխող մարդու ուղեղը և հետևել ուղեղի արձագանքին:
Պարզվել է, որ տվյալ պահին ուղեղում թթվածնի կտրուկ նվազում է առաջանում, ինչպես նաև 17%-ով վատթարանում է ուղեղի արյան շրջանառության աշխատանքը:
Ծխելուց կտրուկ հրաժարվելուց մի քանի ժամերի ընթացքում մարդու մոտ, կարելի է ասել, իսկական տկարամտություն է առաջանում: Միևնույն ժամանակ, ըստ նրանց, ծխելուց աստիճանաբար հրաժարվելու դեպքում ուղեղի աշխատանքը չի խաթարվում: