Վագոն-տնակից առգրավել են զենք և թմրամիջոց
Հունվարի 27-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները 1986 թ. ծնված Վաչե Վ.-ի` Բաղրամյան գյուղում գտնվող վագոն-տնակից և կից օժանդակ կառույցից հայտնաբերել և առգրավել են «ԱԿՄՍ» տիպի ինքնաձիգ` առանց փամփշտատուփի, 350 գ կանեփի դեղնականաչավուն չորացված զանգված և 0,6 լ գորշ դարչնագույն հեղուկ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Վաչե Վ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]