Porsche Panamera-ն բախվել է Bentley Arnage-ին. հաջողվել է տեսանկարել Դուբայ տանող ավտոճանապարհին
Դուբայ տանող ավտոճանապարհին միմյանց էին բախվել 2 շքեղ ավտոմեքենաներ՝ Bentley Arnage-ն ու Porsche Panamera-ն:
Վթարված մեքենաները «մեծ ափսոսանքով» տեսանկարել էր ավտոսիրահարը և տեղադրել համացանցում:
Թեթև վնասվածքներ ստացած վարորդներն այդ պահին գտնվում էին մոտակա հիվանդանոցում՝ բուժզննման նպատակով:
Նշենք, որ անգլիական Bentley Arnage մոդելն այլևս չի արտադրվում, իսկ նման հազվագյուտ մեքենայի գինը սկսվում է 170 հազար եվրոյից: Գերմանական Porsche Panamera-ի սկզբնական գինը կազմում է մոտ 130 հազար եվրո: