Նոր մանրամասներ Ֆորշի առողջական վիճակի մասին
Երգիչ Ֆորշն արդեն լավ է եւ դուրս է գրվել «Արմենիա» բժշկական կենտրոնից: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ նշված կենտրոնից:
Զանգարահեցինք նաեւ Ֆորշին՝ տեղեկանալու, թե ներկա պահին ինչպես է նրա ինքնազգացողությունը, սակայն նա չցանկացավ այդ թեմայի շուրջ խոսել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երգիչ Ֆորշը գտնվում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացելէր «Արմենիա» բժշկական կենտրոնից: Հիվանդանոցից միայն տեղեկացրել էին, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այլ մանրամասներ հրաժարվել էին հայտնել: «Դա իր անձնական գործն է: Հիմա ինքը բուժում է ստանում»,- փոխանցել էին հիվանդանոցից:
[b]SHAMSHYAN.com[/b]-ը սիրված երգչին մաղթում է շուտափույթ ապաքինում: