Ավետիսյանների գործով 3 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ
Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով 3 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ։
Իրավահաջորդների անունները գաղտնի են պահվում՝ հենց հարազատների ցանկությամբ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000][url=https://shamshyan.com/hy/article/2015/01/12/39414/]SHAMSHYAN.com[/url][/color]-ը, հունվարի 12-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ-փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել էին 6 հոգու դի: