211652_close_icon
views-count3582 դիտում article-date 18:43 27-01-2015

NASA-ն Գրենլանդիայի սառցաշերտի 3D քարտեզ է ստեղծել

Ամերիկյան NASA տիեզերական գործակալության գիտնականները ստեղծել են Գրենլանդիայի սառցաշերտի եռաչափ քարտեզը, հայտնում է NASA-ի պաշտոնական կայքը: Գրենլանդիայի սառցաշերտը մեծությամբ 2-րդ է աշխարհում: Այն պարունակում է բավականաչափ ջուր՝ օվկիանոսի մակարդակը 6 մետրով բարձրացնելու համար: Վերջին 20-ամյակում սառցաշերտը կորցրել է որոշակի ծավալներ՝ համաշխարհային տաքացման հետեւանքով: Եռաչափ քարտեզի շնորհիվ մասնագետները կուսումնասիրեն նախորդ ժամանակաշրջաններում եղած սառույցների շերտերը՝ ներկայիս սառցաշերտի հետագա բնութագիրը կանխորոշելու համար:

Նմանատիպ նյութեր