211652_close_icon
views-count1996 դիտում article-date 16:17 26-01-2015

Պատուհանը բացելով՝ գողացել է հրացան, դանակ և հեռադիտակ

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 24-ին, ժամը 15.10-ին, բաժին է ներկայացվել 1999 թ. ծնված Գոռ Ս.-ն և տվել խոստովանական բացատրություն, որ հունվարի 15-ին, ժամը 18.00-ի սահմաններում, պատուհանը բացելով՝ 1964 թ. ծնված Ալիկ Պ.-ին պատկանող տնից գողացել է տանտիրոջ անվամբ հաշվառված «ՏՕԶ-63» տիպի, 16 մմ տրամաչափի ողորկափող, որսորդական հրացան և դանակ` պատյանով: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գոռ Ս.-ն գողացել է նաև հեռադիտակ: Վնասի չափը պարզվում է: Գողոնը առգրավված է: Գոռ Ս.-ն ձերբակալված է: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Ստեփանավանի քննչական բաժին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր