Վաղը Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի որդու հարսանիքն է. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ վաղը՝ հունվարի 25-ին, տեղի է ունենալու Երևանի նախկին քաղաքապետ, ԵԿՄ նախկին փոխնախագահ և Աժ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանի որդու հարսանիքը: Հարսանիքը տեղի է ունենալու «Ռենեսանս» համալիրում, հրավիրված են սահմանափակ թվով մարդիկ: Հրավիրյալների մեջ է նաև ՊՆ նախարարը, ով Բազեյանի ընկերն է, սակայն հայտնի չէ՝ սահմանային վերջին դեպքերից հետո կմասնակցի՞ հարսանիքին, թե ոչ:
Ի դեպ, Բազեյանը, ով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պատճառով հայտնվել էր բավական վատ վիճակում և առողջական խնդիրներ ուներ, ըստ տեղեկությունների՝, արդեն լավ է: Հիշեցնենք, Բաբայանը հայաստանյան բանկերից մեկում գրավ էր դրել Բազեյանի ու ևս մի քանի հայտնի անձանց տները և մեկնել Ռուսաստան: Մինչև այսօր ոչ ոք ճշգրիտ չգիտի, թե որտեղ է նա և ինչով է զբաղվում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։