Նախնական տեղեկություններով՝ Երեւանի Ազատության հրապարակից բերման ենթարկվածների թիվը հասնում է 20-ի. ցուցարարները կասկածվում են զենք կրելու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/15/39810/]փոխանցել էինք[/url], Գյումրիում տեղի ունցած դաժան ոճրագործության եւ դրան հաջորդող զարգացումներով պայմանավորված՝ այս պահին լարված իրավիճակ է նաեւ Երեւանի Ազատության հրապարակում:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը փոխանցում է, որ նախնական տեղեկություններով՝ մոտ 20 ցուցարար բերման է ենթարկվել, որոնց թվում են Արգիշտի Կիվիրյանը և Ալեք Ենիգոմշյանը: Ոստիկանները շարունակում են ցուցարարներին բերման ենթարկել, պատճառաբանելով, որ բերման ենթարկվողները կասկածվում են զանգվածային անկարգություն հրահրելու եւ զենք-զինամթերք կրելու մեջ:
Այս պահին Ազատության հրապարակում իրավիճակը լարված է: Գյումրիում տեղի ունցած դաժան ոճրագործության եւ դրան հաջորդող զարգացումներով պայմանավորված՝ հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են հրապարակում՝ Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով և Գյումրիում բերման ենթարկվածներին ազատ արձակելու պահանջով:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի