Ամռանը «Ռեալ»-ը 100 մլն եվրո կվճարի Պոգբայի համար
Մադրիդի «Ռեալ»-ը հետաքրքրություն է ցուցաբերում «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի նկատմամբ: Մադրիդյան ակումբի ղեկավարները ֆրանսիացու համար պատրաստ են 100 մլն եվրո վճարել: Գործարքը կարող է կայանալ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Նախկինում կիսապաշռտպանի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել էր, որ Պոգբան երջանիկ է Իտալիայում, սակայն մտադիր չէ մինչև իր կարիերայի ավարտը մնալ Թուրինում:
Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան 22 խաղ է անցկացրել «Յուվեի» կազմում, խփել է 5 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում: