Վեյկ ան Զեե . Արոնյանին դեռ չի հաջողվում գտնել իր լավագույն խաղը
Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող Տատա Սթիլ 2015 անվանումը կրող գերհզոր մրցաշարում երեկ խաղային 4-րդ օրն էր: Գլխավոր մրցաշարում հանդես եկող Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է լեհ Վոյտաշեկի հետ և պարտիան ունեցել է խաղաղ ավարտ: Խաղացված 4 տուրերից հետո Արոնյանն ունի 1.5 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի ետնամասում: Իսկ առաջատարը Վասիլիյ Իվանչուկն է, որն ունի 3.5 միավոր:
“Բ“ մրցաշարում հանդես եկող մեր հայրենակից Սամուել Սևյանին հաջողվել է կոտրել սառույցը՝ 13-ամյա շախմատիստը սպիտակ խաղաքարերով պարտության է մատնել ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Պոտկինին և 4 տուրերից հետո ունի 1.5 միավոր:
Մրցաշարում վաղը հանգստյան օր է, իսկ հունվարի 15-ին շախմատային աշխարհի ուշադրությունը կսևեռրի 5-րդ տուրի Կարլսեն – Արոնյան պարտիային: Սևյանն էլ սև խաղաքարերով կմրցի Վալենտինա Գունինայի հետ: