9665 դիտում
18:45 03-01-2015
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը` ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի ՊԲ-ի հետ շփման գծում իրականացրած դիվերսիոն գործողությունների վերաբերյալ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ժամը 03:15-ի սահմաններում, Արցախի ՊԲ հարավային եւ արեւելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել ելման դիրքերը: Հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը եւ Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Վիրավորում է ստացել զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը:
Միջադեպի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Արտաքին Գործերի Նախարարությունը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.
«Խստորեն դատապարտում ենք հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Պաշտպանության բանակի հետ շփման գծում իրականացրած դիվերսիոն գործողությունները, որոնց հետևանքով կան մարդկային կորուստներ։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մերձավորներին։
Այս հերթական սադրանքով Բաքուն շարունակում է իրագործել ուժի կիրառման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության անդադար սպառնալիքները, որոնք հնչեցվում են այդ երկրի ղեկավարության անգամ ամանորյա ելույթներում։
Սա կոպիտ արհամարհանք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ հատկապես կրոնական տոների նախաշեմին և ընթացքում, սադրիչ գործողություններից և իրավիճակի սրումից զերծ մնալու կոչերի նկատմամբ։
Վաղուց ժամանակն է, որ միջազգային հանրությունը սթափեցնի իր հորդորներին հակառակ գնացող ադրբեջանական ղեկավարությանը»:
Նմանատիպ նյութեր
7724 դիտում
21:14 20-01-2014
Դիվերսիոն հարձակում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում . տեսանյութ
Այս բաժնից
1441 դիտում
22:10 09-01-2025
Հերթական բուռն քննարկումը՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
1120 դիտում
21:44 09-01-2025
Հունվարի 1-7-ը հավաքագրվել է 90,990,000 դրամ