25022 դիտում
17:51 03-01-2015
Արտակարգ իրավիճակ` Ստեփանավանի «պերեվալներում». ճանշինի պատճառով 400–ից ավելի մեքենաներ հայտնվել են խցանման մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արդեն 2 ժամից ավելի արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի, Ստեփանավանի թունելից դեպի Ստեփանավան քաղաք տանող հատվածում:
Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհի մերկասառույցի պատճառով մոտ 400-ից ավելի մեքենաներ հայտնվել են խցանման մեջ: Վարորդներին ու քաղաքացիներին միայն օգնության են հասել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցներն ու Լոռու մարզային հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
ֆոտոլրագրողը հայտնում է, որ խցանման մեջ է մնացել անգամ Երևանից ժամանած շտապօգնության հատուկ մեքենան, որը մեկնում է հիվանդի հետևից:
Վարորդները ամենավերջին խոսքերով հիշում են ճանշինին, քանի որ ճանապարհի ոչ մի մշակման` աղի և ավազի լցման աշխատանքներ չեն կատարվել, ու եթե նրանք ժամանակին աշխատանքներ կատարեին, ապա այս վիճակը տեղի չէր ունենա: Խցանման մասին տեղեկացվել է ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից իրավիճակի մասին տեղեկացրել են կապի տրանսպորտի «փափկասուն» չինովնիկներին, որպեսզի վերջիններս ձեռնարկեն անհրաժեշտ գործողություններ` թերությունը վերացնելու համար:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12820 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ