211652_close_icon
views-count7343 դիտում article-date 14:41 01-01-2015

Երկրաշարժ` Հայաստանի Հանրապետության տարածքում

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին, տեղական ժամանակով ժամը 23.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի է ունեցել 3.1 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.720 և արևելյան երկայնության 44.250: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է Ապարան, Աշտարակ, Սպիտակ քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Նմանատիպ նյութեր