Ամանորից ժամեր առաջ ՀԵՀ աշխատակիցներն ու կամավորները՝ սահմանապահ զինվորի կողքին
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Տավուշի մարզային կենտրոնի աշխատակիցներն ու կամավորները, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 31-ին, այցելել էին Տավուշի մարզի սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը։ Երիտասարդները դիրքապահ զինվորներին տարել էին սնունդ ու քաղցրավենիք։
Մարզային կենտրոնի կամավորները, ում զինվորական հագուստ նվիրել է ՀՀ պաշտպանության նախարարը, շրջեցին մարտական հենակետում և ծանոթացան զինվորների ծառայությանը, նրանց առօրյային, ճաշեցին զինվորների հետ։ Միասին աղոթեցին հենակետի մատուռում։
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը: