ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը շարունակում է պապից մնացած ավանդույթը և Ամանորը հայտնի երգով է դիմավորում
«Երնեկ, թե այս նոր տարին,
Վերջ տա բոլոր ցավերին,
Չարը կորչեր
Ու բարին բույն դներ մեր սրտերին»:
Հայտնի երգի այս տողերը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում մեջբերեց Տաճատ Վարդապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ բաժակաճառով է դիմավորում Ամանորը:
Նա ասաց, որ ընտանիքում ավանդույթ է, որ եղբայրներով պետք է Նոր Տարին դիմավորեն իրենց գյուղում` հայրական տանը: «Չնայած ծնողներս արդեն չկան, բայց հավաքվում ենք այնտեղ, որովհետեւ նրանք այնտեղ են հանգչում եւ այդ Նոր տարին այնտեղ դիմավորելը մեզ համար աղոթքի կանչող զանգ է»,-նշեց ԱԺ պատգամավորը:
Ինչ վերաբերում է բարեմաղթանքներին, նա ավելացրեց. «Ես ուզում եմ, որ ազգովի լավ ապրենք, բարեկեցություն եւ խաղաղություն լինի»: