ՄԱԿ-ը նախազգուշացնում է. Լիբիային քաղաքացիական մեծ պատերազմ է սպառնում
Լիբիային մեծամասշտաբ քաղաքացիական պատերազմ է սպառնում: Նման հայտարարություն է տարածել Լիբիայում ՄԱԿ-ի առաքելությունը:
Հաղորդագրության մեջ կազմակերպությունը դատապարտել է իսլամիստ ծայրահեղականների կողմից լիբիական Միսուրատ քաղաքի ռմբակոծումները և կոչ արել հակամարտող կողմերին ջանքեր ներդնել՝ լարվածությունը մեղմելու նպատակով, ինչպես նաև քայլեր ձեռնարկել բռնության օղակը քանդելու համար, այլապես մեծամասշտաբ պատերազմն այդ երկրում անխուսափելի կլինի: