10445 դիտում
10:30 28-12-2014
Ողբերգական դեպք՝ Ախուրյան գյուղում. ասֆալտ-բետոնի գործարանում հայտնաբերվել է Վրաստանի քաղաքացու մոխրացած դին
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղում գտնվող «Դանիկո» ՍՊԸ-ի տարածքում՝ պահակի համար նախատեսված սենյակում, հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ախուրյանի թիվ 53 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր նշված սենյակի անկողնում հայտնաբերել են վրաստանի քաղաքացի, 67-ամյա Վաչագան Վախթանգովի մոխրացած դին:
Այս պահին նշված վայրում աշխատում են Ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Արմեն Միքայելյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Վախթանգովը աշխատում էր նշված ընկերությունում, եւ այդ ընկերությունը հիմնականում կատարում է ասֆալտ-բետոնի աշխատանքներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
53479 դիտում
11:02 10-03-2021
Ողբերգական դեպք Երևանում․ ՍՊԸ-ի բետոնի գործարանում հայտնաբերվել է 25-ամյա օպերատորի օգնականի դին