211652_close_icon
views-count2237 դիտում article-date 19:58 27-12-2014

ՀՀ Նախագահը ներկա է գտնվել «Անահիտ» մուլտֆիլմի պրեմիերային

Նախագահ Սերժ Սարգսյանն «Մոսկվա» կինոթատրոնում թոռնիկների հետ դիտել է Ղ. Աղայանի հեքիաթի հիման վրա ստեղծված «Անահիտ» լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմը: Անիմացիոն մուլտֆիլմը, որի պրեմիերան այսօր էր, ստեղծվել է «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ-ի կողմից՝ ավանդական նկարչական մուլտիպլիկացիայի տեխնոլոգիայով և եռաչափ գրաֆիկայի կիրառմամբ: Մուլտֆիլմի արտադրությունն իրականություն է դարձել ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ 2010-2014թթ. կինոնկարների արտադրության ծրագրի շրջանակներում:

Նմանատիպ նյութեր