Արարատյան հայրապետական թեմի երիտասարդներն այցելել են Նորքի «Մանկան տուն»
Դեկտեմբերի 25-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը և երիտասարդներն այցելեցին Նորքի 0-6 տարեկան երեխաների «Մանկան տուն»:
Երեխաների օրը տոն դարձնելու համար երիտասարդները նվերներ էին պատրաստել ու իրենց հետ տարել հեքիաթի հերոսների, Ձմեռ Պապին ու Ձյունանուշին: Փոքրիկներն էլ ասմունքեցին ու երգեցին հյուրերի համար:
«Մանկան տան» տնօրեն Լիանա Կարապետյանը խնդրեց շնորհակալագիր փոխանցել Տ.Նավասարդ արքեպիսկոպոսին՝ Ամանորյա միջոցառում կազմակեպելու և նվերներ տրամադրելու համար, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը: