211652_close_icon
views-count1634 դիտում article-date 23:12 24-12-2014

Իտալիայի կրկեսում շներից պանդաներ են «սարքել»

Իտալիայի կրկեսներից մեկում ցուցադրվել են պանդայի տեսքով շներ: «Չաո-չաո» ցեղատեսակի չորքոտանիներին պանդայի գույներով են ներկել եւ փորձել գումար աշխատել` առաջարկելով լուսանկարվել վերջիններիս հետ: Բնակիչները, սակայն ոստիկանություն են դիմել: Կրկեսի տնօրենին մեղադրանք է առաջադրվել` շներին անօրինական ճանապարհով Իտալիա տեղափոխելու համար:

Նմանատիպ նյութեր