Հանքավանում մտադիր են զարգացնել զբոսաշրջությունը
Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն այցելել է Հանքավան համայնք: Համայնքի ղեկավար Շ. Հակոբյանի ուղեկցությամբ մարզպետը եղել է համայնքային կենտրոնում, ծանոթացել փոքրաթիվ բնակչություն ունեցող համայնքի գրադարանի, բուժակ-մանկաբարձական կետի և համայնքային այլ հաստատությունների գործունեությանը:
Համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Կոտայքի մարզպետն ընդգծել է Հանքավանի շարունակական զարգացումն ապահովելու, զբոսաշրջային առանձնահատկություններ ունեցող համայնքն աշխուժացնելու կարևորությունները:
Հանքավան համայնքի նորընտիր ղեկավար Շ. Հակոբյանը փաստել է, որ արդեն իսկ մշակվել և առաջիկայում նախատեսվում են համապատասխան ուղղվածություն ունեցող տարբեր ծրագրեր, հայտնում է Կոտայքի մարզպետարանի լրատվական ծառայությունը: