«Յուվենտուս»-ը հաղթել է առաջին ռաունդում, սակայն մենամարտի ելքը որոշված չէ. Տոտտի
«Ռոմա»-ի առաջատար Ֆրանչեսկո Տոտտին կարծում է, որ իր թիմը պատրաստ է «Յուվենտուս»-ի հետ պայքարել Իտալիայի առաջնության չեմպիոնության համար:
«Նախորդ մրցաշրջանում «Յուվենտուս»-ը գերազանցեց մեզ: Այս անգամ նրանք հաղթեցին առաջին ռաուդնում, սակայն մենամարտի ելքը կորոշվի վերջին պահին: Եվ մենք դրան կնախապատրաստվենք: Վերջին տարիներին «Ռոմա»-ի խաղամակարդակաը «աճել» է»: Մենք կենտրոնացած ենք սեփական խաղի վրա և ուրախացնում ենք մեր երկրպագուներին, որոնք դա գնահատում են: Հավատում եմ այս թիմին, և վստահ եմ, որ այն կվերադառնա իտալական ֆուտբոլի բարձրունքին»,-ասել է Տոտտին: