211652_close_icon
views-count28027 դիտում article-date 13:06 24-12-2014

Երևանի Ձոր-1 թաղամասին հարակից ձորակում հայտնաբերվել է ծառից կախված 20-ամյա տղայի դի

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի մերձակա Ձոր-1 թաղամասին հարակից ձորակում ծառից կախված երիտասարդ տղայի դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր է ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ խմբի պետ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը: Օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է Երևանի Քանաքեռ-ՀԷԿ թաղամասի բնակիչ, 20-ամյա Ա. Ա.-ի դին: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի ավագ քննիչ Հովիկ Խաչատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նմանատիպ նյութեր