Մոսկվայում կենդանասերները փակվել են եղնիկի վանդակում
Մոսկվայի կենտրոնական պուրակներից մեկում կենդանասերները մտել են եղնիկի վանդակը եւ փակել այն: Այդ քայլով նրանք ցանկացել են արտահայտել կենդանիներին պահելու պայմանների մասին դժգոհությունը:
Ակտիվիստները գրառումներով պաստառներ են փակցրել վանդակին` պահանջելով դադարեցնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը: Եղնիկի վանդակը չափազանց փոքր է:
Մեկ ժամ կենդանու վանդակում մնալուց հետո կենդանասերներին տարել են ոստիկանները: