211652_close_icon

Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդի գործով անակնկալներ են սպասվում. aravot.am

views-count4446 դիտում article-date 14:08 23-12-2014
Վերաքննիչ դատարանը մերժեց փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ համաներման հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը վերացնելու պահանջով: Նախագահող դատավոր Համբարձումյանը հրապարակեց մերժման որոշումը՝ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնելով ուժի մեջ: Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի արարքներում ինքնապաշտպանության հետևանքով նրանց քրեական պատասխանատվությունից ազատելու որոշումը ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը կայացրել է ՀՀ փաստաբանների պալատի միության նախագահ Ռուբեն Սահակյանի և փաստաբան Մարտին Զիլֆուղարյանի միջնորդության հիման վրա: Հայկ Ալումյանը մինչեւ դատարանի վճռի հրապարակումը միջնորդեց որպես վկա դատարան հրավիրել Սուրիկ Խաչատրյանին, նրա օգնական Զարզանդ Նիկողոսյանին ու նրա վարորդին: Փաստաբանը վստահեցրեց, որ այդկերպ կկարողանա ապացուցել, որ Զարզանդ Նիկողոսյանն ամենեւին էլ եզակին հոգնակիի հետ շփոթելու խնդիր չունի, այլ իսկապես Բուդաղյանին միայնակ չի ծեծել: Մանրամասները՝ [url=http://www.aravot.am/2014/12/23/527555/]սկզբնաղբյուր կայքում[/url]

Նմանատիպ նյութեր