Երկու վարկային կազմակերպությունները կմիավորվեն. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ վերջին շրջանում ակտիվ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ «Ֆինքա» և «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպություններն առաջիկայում միավորվելու են:
Ըստ տեղեկությունների՝ այսօրվա դրությամբ երկու ընկերությունների միջև պայմանավորվածություն կա իրար ուսումնասիրելու և միավորման հնարավորություններ քննարկելու մասին: Այսինքն՝ այս պահին ընկերությունները փորձում են հասկանալ՝ հնարավորություն կա՞ միավորվելու, թէ՞ ոչ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։